News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետք է իվերջո հրաժարվենք նախկինում եղած երեւույթները ներկա իշխանությունների եւ հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք, անիմաստ ռեսուրսի վատնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը արդյոք նույն նպատակները չեն հետապնդում իր ղեկավարած հիմնադրամներին նվիրատվություն անելով, ինչ նախկինում։

Լրագրողը, մասնավորապես, հարցրեց.  «Երբ նախկինում Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն էին կատարում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից քննադատության էին արժանանում, որ այդպիսով նրանէ փորձում են հաճոյանալ իշխանություններին, արտոնություններց օգտվել, իսկ այսօր, երբ նրանք նվիրատվություն են կատարում «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիներին, արդյոք նույն նպատակը չե՞ն հետապնդում»։

Աննա Հակոբյանն, ի պատասխան հարցին, ասաց. «Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ ի վերջո ազատվենք  այդ համեմատականից, նախկինում եղած երեւույթները ներկա իշխանությունների եւ հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք, անտեղի ժամանակի կորուստ, անիմաստ ռեսուրսի վատնում։ Չկա այդպիսի բան եւ չի կարող լինել։ «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիներին նվիրատվություն անել ազատ են բոլորը»։

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ նախկինում նվիրատվությունը պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին եղել է մոնոպոլիա, իսկ հիմա մարդիկ ազատ են նվիրատվություն կատարել թեկուզ հազար դրամով.  «Նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք եւ հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն անել։ Մենք առաջին օրվանից ասել ենք, որ չունենք այդպիսի բարդույթ ոչ նախկին մարդկանց եւ ոչ ապագա մարդկանց հետ կապված, մենք ներկայացնում ենք մեր արած աշխատանքն ու մեր նպատակները եւ բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, քանի որ դրանք ծառայելու են այդ նպատակին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ