News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ունենալով տեղեկություն, որ մարզում նախատեսվում են շահագործման հանձնել Կապանի օդանավակայանը, մենք նախապատրաստվում ենք թույլտվություններ ստանալուց 2 ամիս հետո ներկրել 2 օդանավ, արդեն՝ 5-6 տեղանոց, որը կլինի բիզնես դասի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, , «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին հայտարարեց ‘Armenian helicopters’ ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի քայլերով Սյունիքի մարզը բոլորի համար դառնում է ավելի հասանելի. «Մենք հնարավորություն ենք ընդձեռում գործարարներին համագործակցել եւ իրականացնել հատուկ բնույթի չվերթներ։ Նմանատիպ հաջողված փորձ ձեռք բերեցինք Առողջապահության նախարարության Էրեբունի բժշկական կենտրոնի հետ համատեղ։ Արդեն 2 ամիս է, մենք չվերթներ ենք իրականցնում շտապօգնության նպատակներով։ Հատուկ բնույթի չվերթների շրջանակներում՝ կարելի է առանձնացնել գործարարների համար այնպիսի չվերթներ, ինչպիսիք են, օրինակ ընդերքի զոնդավորման աշխատանքները, քարտեզագրման նկարահանումների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող չվերթները եւ այլն»,- ասաց Մանուկյանը եւ պատմեց, որ հիմա իրենք թռիչքներ են իրականացնում դեպի Թբիլիսի, Վան, Ղարս, Էրզրում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ողջ տարածքում:

«Այս տեսանկյունից մենք լավ առաջարկություն ենք ներկայացնում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին՝ առաջարկելով անհատական տուրիստական երթուղիներ մշակել այս չնաշխարհիկ բնություն ունեցող եւ պատմամշակութային վայր  ունեցող Սյունիքի մարզում։ Դա կրճատում է ժամանակը ճանապարհի վրա ծախսելով, օրինակ՝ Երեւանից Տաթեւը ժամանելով 50 րոպեի ընթացքում»,- ասաց ընկերության տնօրենը եւ ներկայացրեց, թե ինչ ուղաթիռներ են ներկրել.

«Մենք բարդ ու դժվար նախապատրաստական աշխատանքներ անցնելուց հետո նախորդ տարի իրավունք ստացանք շահագործելու ուղաթիռներ Հայաստանում, եւ այժմ շահագործում ենք ամերիկյան արտադրության «Robinson R66»  տիպի ուղաթիռը նախատեսված 4 ուղեւորի համար, եւ «Airbus» ընկերության արտադրած «H130» եւ «H125»  ուղաթիռները համապատասխանաբար 5 եւ 6 ուղեւորների համար»,- ասաց Մանուկյանը եւ վերջում ներկաներին առաջարկեց՝ գնալ եւ ուսումնասիրել դրսում կայանված ուղաթիռները։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանը:

Վարչապետին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական եւ հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ