News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 748 գնման ընթացակարգ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 554 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 8 մլրդ 614 մլն դրամի պայմանագրեր՝ 10 մլրդ 415 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 1 մլրդ 801 մլն դրամ:

Քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ուշադիր է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:

«Մարդիկ գալիս են, մասնակցում են՝ առանց գիտակցելու՝ ուր են մտնում, ինչ են անում, ինչ ծավալի գործ են իրենց վրա վերցնում, եւ վերջում պարզվում է, որ չեն կարողանում իրականացնել, եւ քիչ չեն այդ ընկերությունները, որոնք մեզ համար բավականին խնդիրներ են առաջացնում: Մեր կատարողականները հետ են ընկնում, այսինքն մենք չենք կարողանում այն, ինչ պլանավորել էինք նախատեսված ժամկետներում, իրականացնել»,- նշել է քաղաքապետը:

Գնումների ընթացակարգերի օրենսդրական խոչընդոտների վերացման ուղղությամբ քաղաքապետարանը պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որով կխստացվեն մրցույթներում հաղթած ընկերությունների կողմից պայմանների խախտման հետեւանքները: Նախատեսված են նաեւ երաշխիքների շեմի նվազեցումներ մինչեւ հնարավոր նվազագույն սահմանը, ինչպես նաեւ տույժերի չափաբաժինների ավելացում՝ մինչեւ 100 %-ով:

Տպել
Ամենաշատ