News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել գործող կանցլեր Սեբաստիան Կուրցին եւ նրա կառավարությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր Վիեննայում Ազգային խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, հաղորդում է DW-ը: 

Կառավարության հրաժարականի օգտին են քվեարկել սոցիալ-դեմոկրատները, «Ազատություն» կուսակցության պատգամավորները, ինչպես նաեւ ընդդիմադր «Հիմա» կուսակցությունը:

Սա առաջին դեպքն է, երբ Ազգային խորհուրդն անվստահություն է հայտնում երկրի կանցլերին: Այժմ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը պետք է նոր կանցլեր նշանակի:

Հիշեցնենք, որ Կորցը կոչ էր արել ցրել իր կոալիցիան երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, ում մեղադրում են ռուսաստանի հարուստ կնոջ հետ հանցավոր համաձայնության մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ