News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Ղարաբաղի իրավիճակին։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ նրանք ի սկզբանե ելնում են բարի նպատակներից, բայց գործողություններն առայժմ հանգեցնում են պառակտման։ Առաջին օմբուդսմենը նշել է, որ որոշ ուժեր Հայաստանում կրկնում են Ադրբեջանի քաղաքական լեզուն։ «Գուցե դա տեղի է ունենում ոչ նպատակաուղղված, բայց արտահայտությունները, թե ղարաբաղյան իշխանությունները լեգիտիմ չեն, լիովին համապատասխանում են ադրբեջանական հռետորաբանությանը։ Այդ նույն ուժերը փորձում են հասնել արտահերթ ընտրությունների Ղարաբաղում, քանի որ հասկանում են, որ նորմալ ընտրությունների անցկացման պարագայում իրենք հաղթանակի շանս չունեն»,- պարզաբանել է իրավապաշտպանը։

Նա վստահություն է հայտնել, որ երկու հանրապետությունների հայերի միջեւ հակասություններ չկան, եւ դա լիովին երեւացել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ 2016-ի ապրիլին։ «Բայց Ղարաբաղին միշտ հաջողվել է ապահովել անկախությունն արտաքին ուժերից, այդ թվում Հայաստանից իր ներքին քաղաքականության առումով։ Լեգիտիմ ընտրությունները, դեմոկրատական գործընթացները Ստեփանակերտում, այդ թվում կոնսենսուսը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, մասնավորապես, բարձր պաշտոններում Վիտալի Բալասանյանի  եւ Մասիս Մայիլյանի գտնվելը, վկայում են այն մասին, որ քաղաքական համակարգը Ղարաբաղում ավելի հասուն է, քան Հայաստանում»,- ավելացրել է Լարիսա Ալավերդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ