News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի պարզեցման, ինչպես նաեւ ռեադմիսիայի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում։ Այս մասին  հայտարարել է Եվրահանձնաժողովի ղկավար Ժոզե-Մանուել Բարոզուն՝ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Շնորհիվ դրա՝ հայերն  ավելի հեշտորեն կշրջագայեն Եվրոպայում եւ կապեր կզարգացնեն բոլոր ոլորտներում»,- նշել է նա, NEWS.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագիրը վիզային ռեժիմի պարզեցում է նախատեսում։ Հայաստան-ԵՄ ասոցացման բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին։ Մարտի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ ասոցացման բանակցությունների չորրորդ պլենարային նիստը։

Համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության եւ համագործակցության գործող համաձայնագրին, կկարգավորի տարբեր ոլորտների Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Համաձայնագրրի շուրջ հիմնական բանակցողը Հայաստանի փոխատգործնախարար Կարինե Ղազինյանն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ