News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄԴ գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողին այսօր՝ մայիսի 29–ին, հանդիպել է  Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ եւ պատրաստակամություն հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։

Ինչպես տեղեկանում է NEWS.am-ը ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորել է Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրել դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։

Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած դատաիրավական բնագավառի բարեփոխումները և դրանց նպատակը։ Հանդիպմանը քննարկվել են միջազգային իրավունքի բնագավառում գիտելիքների խորացման ուղղությամբ հայ ուսանողների և մասնագետների վերապատրաստման համար Դատարանի հետ համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությանն ու դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ