News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի Իրանի  իշխանություններին ստիպի բանակցել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ` իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փոխարեն:

Չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ այս մասին  հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել իրանական ռեժիմի վրա, որպեսզի զրկենք նրան կործանարար արտաքին քաղաքականություն վարելու միջոցներից եւ ստիպենք նրան բանակցել նոր համապարփակ համաձայնագրի մասին, որը կվերաբերեր նրա վարքագծի բոլոր կողմերին», - ասել է նա:

2018-ի մայիսի 8-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարեց ԳՀՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը կնքվել է 2015-ին եւ սահամնափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակումների չեղարկման դիմաց:

2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց ԳՀՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին:

Չորեքշաբթի «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ, Ռոհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկումը, եթե Վաշինգտոնը հետեւի ԳՀՀԾ-ով սահմանված իր պարտավորություններին: Սակայն ավելի ուշ երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները, բացի վնասից ոչինչ չեն բերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ