News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների եւ զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին եւ զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաեւ ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինվորական կոմիսարներ ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:

ՊԲ-ի հրամանատարը, կարեւորելով աշխատակարգով նախատեսված բոլոր թեմաները, մասնավորապես նշել է, որ առանց վերը նշված հարցերի համալիրը պատշաճ ուշադրության արժանացնելու եւ տվյալ ոլորտներում, բանակաշինության արդի պահանջներին համապատասխան, զարգացման տեմպեր ապահովելու, հնարավոր չէ լիարժեք կերպով իրականացնել զինված ուժերի առջեւ դրված խնդիրները, ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, իրեն վերապահված պարտականությունների կատարմանը վերաբերվի առաքելության կատարման զգացումով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային զեկույցներն ու քննարկումները:

Բանախոսները, ըստ առանձին ուղղությունների անդրադարձել են նախատեսված հարցերին` խոսելով ինչպես տեղերում արձանագրված դրական միտումներից, այնպես էլ այն բոլոր խնդրահարույց թեմաներից, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետեւողական աշխատանքներ:

Ամփոփելով ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է ներկաներին խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն եւ դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ