News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարայի դատարանը հինգշաբթի 119 թուրք զինծառայողի դատապարտել է ցմահ բանտարկության 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին։

Դատապարտյալների մեջ կան զինվորական օդաչուներ, որոնք չհաջողված խռովության գիշեր ռումբեր են նետել եւ կրակ բացել հետախուզական ծառայության, խորհրդարանի եւ մայրաքաղաքի անվտանգության վարչության շենքերի ուղղությամբ։ Այդ անձինք ստացել են 6-29 ցմահ բանտարկություն։ Նախկին գնդապետ Ուղուր Քափթանը, որը ուղղաթիռով դավադիրների կողմից առեւանգված՝ այն ժամանակվա ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին հասցրել էր նախագահական պալատի տարածք, նույնպես 29 ցմահ բանտարկություն կամ մոտ 3,9 հազար տարի բանտարկություն է ստացել կատարած հանցանքների համար։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների եւ սպաների խումբը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել եւ զավթել նախագահ Էրդողանին։ Հիմնական դիմակայությունը տեղի է ունեցել Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, վիրավորվել է ավելի քան երկու հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ