ԱՄՆ-ը արժանի չէ բանակցելու Իրանի հետ։ Այս մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին՝ հերքելով որեւէ բանակցության հնարավորությունը իսլամական հանրապետության եւ ԱՄՆ վարչակազմի միջեւ, տեղեկացնում է Tasnim-ը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը խոսում է սպառնալիքների եւ պատժամիջոցների լեզվով եւ սովոր չէ բանակցություններ վարել։ Նրա խոսքով՝ մինչ Իրանի հետ որեւէ բանակցության մասին խոսելը, ԱՄՆ վարչակազմը պետք է փոխհատուցի իր պարտավորությունների խախտումն ու Իրանին հասցված վնասը։
Ամերիկյան չինովնիկները կարծում են, որ բանակցությունները նրանց ճնշման մասն են, ոչ թե խնդրի հնարավոր լուծում, նշել է Շամհանին։