Apple կորպորացիան շուտով նոր հավելված կմիացնի iPad-ին՝ «Հաշվիչ»։ Նման ցանկություն են հայտնել գաջեթներ ունեցողները, տեղեկացնում է Oane-ը։
Կոնֆիդենցիալ նորությունը Թվիթերում տեղադրել է @PineLeaks ինսայդերը՝ տեղեկացնելով, որ հավելվածը կներկառուցեն iOS 13-ում։ «Հաշվիչը» կբացվի էկրանի ոչ մեծ հատվածում, որպեսզի պլանշետից օգտվելը հարմար լինի եւ ստիպված չլինեն փակել մյուս հավելվածները։ Ներկա պահին հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի iOS նոր տարբերակում։