News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական մի քանի երկրներ կասկածներ ունեն Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Այս մասին Եվրոպական ինտեգրացիայի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո արեւմտյան մի քանի պետությունների մոտ որոշակի կասկածներ են առաջացել դրա նպատակահարմարության վերաբերյալ, եւ նրանք հնարավոր են համարում, որ Հայաստանի հետ եւս կարող են խնդիրներ առաջանալ, եթե ռեժիմն ամբողջությամբ ազատականացվի:

Եղոյանը նշեց, որ եվրոպացի գործընկերներին մշտապես տեղեկություններ են ներկայացվում ընթացիկ իրավիճակի մասին: «Երեկ տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ, եւ ես կրկին ասացի, որ մեր դեպքում մենք ամեն ինչ կանենք ինչպես տեխնիկական, այնպես էլ քարոզչական տեսակետից ազատականացման գաղափարները եւ քաղաքացիների ու երկրի համար դրանց չարաշահումների հետեւանքները ներկայացնելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Պատգամավորի խոսքով՝ եթե անգամ մանր խնդիրներ նկատվեն, ամեն ինչ կարվի, որ դրանք շատ արագ լուծվեն: «Դրա փոխարեն շահում են այն հազարավոր քաղաքացիները, ովքեր պարզապես ցանկանում են այնտեղ ուղեւորվել, հանդիպել իրենց ընկերներին, սովորել եւ այլն՝ առանց այս բոլոր տեխնիկական խոչընդոտների»,- նշեց Արման Եղոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ