News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ այն ժամանակը, որ Ադրբեջանը տվել է  Հայաստանին, անցել է, նման է փողոցային վիճաբանությանը: Եթե Բաքուն օգտագործում է նման բառապաշար, ապա սա խոսում է  այն մասին, որ ՀՀ իշխանությունները այս տարին անարդյունավետ են օգտագործել կամ ոչ այդ ուղղությամբ: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մաիսն ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ չկա Ղարաբաղի առանձին խնդիր, կա հայ ժողովրդի գոյության խնդիր, որը տարբեր ժամանակներում կապված է  եղել տարբեր տարածքների հետ՝ Սասուն, Մարաշ եւ այլն:

«20-րդ դարի վերջում նման տեղ էր Ղարաբաղը: Սակայն խնդրին պետք է արձագանքել ոչ միայն էմոցիոնալ, այլեւ ինտելեկտուալ, որպեսզի հակառակորդը չցանկանա անընդհատ իր մկանները ցույց տալ: Քանի դեռ դա կատարվում  է, նշանակում է, մենք բավականաչափ չենք աշխատում: Հարկավոր է քայլեր ձեռնարկել, որոնք կխանգարեն Ադրբեջանի նկրտումներին», - նշեց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ ր Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ 20 տարով կնքքված պայմանագիր կա, որի կետերը ներառում են ադրբեջանական դիրքերի մոտեցում հայկականներին, եւ զորավարժություններ եւ հռետորաբանություն, ինչպես նաեւ ապատեղեկատվության տարածում, այսինքն՝ հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառում:

«Ստեղծված իրավիճակի շրջանակներում Անկարան եւ Բաքուն հանդես են գալիս միահամուռ եւ նպատակային, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք մնացել են 20-րդ դարի վերջին, երբ Արեւմուտքը ողջունում էր Ղարաբաղի հարցով ձգտումը խորհրդային կարգերից ազատագրվելու համատեքստում: Հիմա Արեւմուտքին ցույց տալ, որ մենք միշտ պատրաստ ենք զիջումների, նշանակում է նահանջի քաղաքականություն վարել», - ասաց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ