News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարության դանդաղկոտության  պատճառով խախտվել էր 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետության քննարկումների ժամանակացույցը, որն ընդունել էր ԱԺ-ն: Հունիսիս 7-ին ԱԺ արտահերթ նիստին այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով այդ ամենի պատճառով պատգամավորները  ստիպված են կառավարութայն անդամներին խնդրել արագ ռեժիմով 2-3 րոպեում ներկայացնել այն աշխատանքը, որը նրանց կողմից կատարվել է մեկ տարում:

«Ես խնդրում եմ ձեզ, որ սա լինի առաջին եւ վերջին անգամը, որ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ միաժամանակ կառավարության կողմից նախաձեռնված այլ օրենքներ ներկայացվեն խորհրդարանի քննարկմանը:

Սա պարզապես անընդունելի է: Մենք չենք կարող ընդհատել  պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը, քանի որ կառավարությունը ուշացումով արտահերթ նիստ  է հրավիրել, որպեսզի օրակարգում նոր օրինագծեր մտցնի», - դժգոհեց Թանդիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ