News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգով հանդես կգա Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի VEM անսամբլը:

Համերգը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 19:00-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի շրջանակում:

Անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է պրոֆեսոր Մովսես Պողոսյանը:

UCLA- ի VEM անսամբլը համալսարանի հայկական երաժշտության ծրագրի առանցքային մասն է կազմում: Անսամբլի նպատնակն է ծանոթացնել ունկնդիրներին հայկական երաժշտական ավանդույթներին, ներկայացնել հայ երաժշտության հարստությունն ու բազմազանությունը: Անսամբլը աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դեյվիդ Սթարոբինը եւ Տիգրան Մանսուրյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ