News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի հյուսիսում՝ Սինջար շրջանում, կանցկացվի եղբայրական գերեզմանոցում հայտնաբերված 141 մարմինների մասունքների ԴՆԹ անալիզը: Ենթադրվում է, որ գերեզմաններում եզդիների մասունքներն են, որոնք սպանվել էին «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից, որոնք զավթել էին Սինջարը հինգ տարի առաջ:

Իրաքի դատաբժշկական փորձաքննության ղեկավար Զայդ ալ-Յուսեֆը հայտնել է, որ մարմինները հայտնաբերվել են 12 գերեզմանոցներում:

ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք բռնի ուժով վերահսկում էին Իրաքի հյուսիսային հատվածը 2014 թվականին, հայտարարել էին, որ եզդիներն ուրացել էին իրենց հավատը, այնուհետև ահաբեկիչները սպանել հարյուրավոր տղամարդկանց, ստրկացրել հազարավոր կանանց եւ երեխաներին: ՄԱԿ-ն անվանել էր այդ հանցագործությունները ցեղասպանություն:

Մասունքների նույնականացումը կտեւի մինչեւ օգոստոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ