News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

2-3 ամսվա ընթաքցում կսկսվի իտալական կերամիկական արտադրանքի արտադրություն: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ արդեն մի քանի ամիս է բանակցություններ են անցկացվում  Իտալիայի դեսպանի միջոցով իտալական ընկերության կողմից ծրագրի իրականացման վերաբերյալ:

«Տվյալ ընկերությունը հավանաբար շուկաներ կունենա Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Սարքավորւմներն արդեն ներկրվել են Հայաստան: Հանրապետությունում են գտնվում նաեւ աշխատակիցներ, որոնք զբաղվելու են տեղում կադրերի վերապատրաստմամբ», - նշեց նա:

Խաչատրյանը հավելեց, որ նման համաժողովները հնարավորություն են տալիս քննարկել այն ծրագրերը, որոնք կարող են իրականացվել Հայաստանում եւ շահույթ ապահովել իատալական բիզնեսի համար, լրացուցիչ հնարավորություններ ստեղծել հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համար:

Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ սրանք այն օրինակներն են, որոնք վկայում են, որ Հայաստանը տեղ է, որտեղ կարող են իրականացվել բարեհաջող ծրագրեր:

«Մենք անցյալից լավ օրինակներ ունենք: Օրինակ՝ խոշոր քաղաքաշինական ծրագրի իրականցումը իտալական ընկերությունների, մասնավորապես «Ռենկո» ընկերության կողմից , որը Հայաստան նոր մշակույթ բերեց: Եթե կան ընկերություններ, որոնք  կարող են որակյալ աշխատանք անել, ապա դա «Ռենկո» ընկերությունն է, որը բարի համբավ ունի եւ այժմ դիտարկվում է որպես հաջողության երաշխիք այլ ընկերությունների համար», - ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երեւանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ