
ԵՏՄ անդամ երկրների տարածքում միասնական շուկաներ դեռեւս չեն ձեւավորվել: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Սակայն, նրա խոսքով, դրանք ուղղված են տվյալ գաղափարի իրականացմանը: «Այս հարցի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ կան, բայց այս գործընթացը կարող է ավելի արագ տեմպերով իրականացվել», - ասաց Մելքումյանը:
Պատգամավորը շեշտեց, որ ԵՏՄ անդամ երկրներում օրենքների ներդաշնակեցումը դանդաղ է կատարվում, հավելելով, որ ինքն անձամբ նամակ է ուղարկել վարչապետին` խնդրելով ստեղծել ԵՏՄ խորհրդարանական վեհաժողով, որը եւ պետք է զբաղվի օրենքների ներդաշնակեցմամբ: