News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ն եվրասիական տարածքում շատ կարեւոր ինտեգրացիոն միավորում է, որը ահռելի ներուժ ունի: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպամ Տյան Էրլունը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ բոլոր անդամ երկրները Չինաստանի համար կարեւոր եւ բարեկամական տնտեսական գործընկերներ են: «Օրինակ՝ Չինաստանը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Մեր երկրների միջեւ առեւտրի ծավալը անցյալ տարի 100 մլրդ դոլարից անցել է: Ներուժն ահռելի է: Նույնը կարելի է ասել Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղրղզստանի հետ մեր համագործակցության մասին: Ուստի մեզ համար կարեւոր է ավելի շատ ու ավելի մանրամասն տեղեկանալ, թե դուք ինչպիսի տեսլական ունեք, ինչպիսին են Կազմակերպության հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ հեռանկարները»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Չինաստանը չափազանց շահագրգռված է ԵՏՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաեւ ընդհանրապես Կազմակերպության հետ համագործակցության մեծացմամբ եւ զարգացմամբ:

Տյան Էրլունի կարծիքով՝ մոտ ժամանակում Չինաստանում կհաստատեն Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության մասին փաստաթուղթը: «Կարծում եմ, որ դա լրացուցիչ խթան կդառնա Չինաստանի եւ ԵՏՄ երկրների միջեւ հմագործակցության զարգացման համար: Ես այստեղ մեծ հեռանկարներ եւ հնարավորություններ եմ տեսնում: Երրորդ՝ ինչպես հայտնի է, Չինաստանն առաջ է քաշել «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համատեղ կառուցման նախաձեռնությունը: Մենք ԵՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր ըմբռնում ունենք, որ այստեղ պետք է համաժամանակյա գործել՝ այն բանին զուգահեռ, որ հասնենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման մեծ զուգակցման»,- եզրափակեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ