Բեռլինում 39-ամյա կինը փոքր տղայից հեծանիվ է գողացել: DW-ի հաղորդմամբ՝ կինը 6-ամյա երեխային կանգնեցրել է, ապա գողացել հեծանիվը:
Երեխան գտնվել է Տիրգարտեն այգում, երբ նրա վրա հարձակվել են: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ին: Վախեցած երեխան վազել է տուն ծնողների մոտ, ովքեր փնտրել են եւ գտել երեխայի հեծանիվն ու ենթադրյալ հանցագործին:
Ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել կնոջը: