News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել եւ դրա համար ցանկանում է իրավական կարգավիճակ ստանալ՝ գրանցվելով որպես իրավաբանական անձ: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակցությունն ունենալու համար մի քանի օր առաջ արդարադատության նախարարության պետական ռեգիստր ենք հանձնել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի գրանցվենք որպես հասարակական կազմակերպություն»:

Իսկ ի՞նչ է նշանակում ակտիվանալ կամ «իրական մասնակցություն»: Նախաձեռնության ղեկավարը մանրամասներ չի նշում՝ ասելով, թե դրանց մասին իրենք կխոսեն հաջորդիվ: «Հ/կ-ի գրանցումը ենթադրում է, որ այսուհետ հանդես ենք գալու հրապարակային գործողություններով հասարակական-քաղաքական դաշտում: Կոնսուլտացիաներ ենք վարում գործընկեր կառույցների, քաղաքական գործիչների եւ կուսակցությունների հետ: Սա եւս մեկ ընդդիմադիր կառույց է, որը չի համակերպվում երկրում տիրող իրավիճակի հետ», - ասում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ