News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա հունիսի 10-ին զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից,  Վազրիկ Մ.-ն է, ով աշխատում է «Երևան-Տրանս» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Նա ձերբակալվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում զինված անձը ներս էր մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 4-րդ նրբանցքում եւ ներսում փորձել էր ինչ-որ գործողություններ կատարել: Բանկի ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը՝ մոտենալով զինված տղամարդուն, փորձել էր կանխել նրա տեղաշարժը բանկում:

Զինված տղամարդը հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա, տեղի էր ունեցել քաշքշուկ, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց: Այնուամենայնիվ, ոստիկանության ծառայողին, բանկի աշխատակիցներին ու մի քանի քաղաքացիների հաջողվել էր վնասազերծել զինված տղամարդուն, ով, զենքով հանդերձ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ