Հայաստանի փորձը կարող է օրինակ դառնալ, ոչ թե ինչպես պետք է իրականցնել անցումային արդարդատություն, այլ ինչպես պետք չէ: Վեթինգի եւ անցումային արդարադատության հարցերով կլոր սեղանին այս մասին հայտարարեց Հայաստանի Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, «Իրավական ուղի» հկ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա, անհրաժեշտ է կարեւոր տեղ հատկացնել անցումային արդարադատության եւ օրենքի գերակայության հարաբերակցությանը: Շատ խնդիրներ ծագում են նրանից, որ հաշվի չի առնվում այդ հարաբերակցությունը:
Մելիքյանն ընդգծեց, որ անցումային արդարադատության իրականացման ժամանակ հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոն: Սռաջին հերթին՝ մոտիվացիայի գործոնը, այսինքն, թե որքանով է հասարակությունը համախմբված այդ հարցում եւ արդյոք ԱԱ-ն թելադրված չէ այժմրոպեական քաղաքական շահերով:
Այսպիսով, բարեհաջող է ՀԱՀ օրինակը, երբ ապարտեիդի ռեժիմը սպառել էր իրեն եւ հասարակությունը տվյալ հարցով ներքին կոնսոլիդացիա ուներ:
Արեւելյան Եվրոպայի երկրներում գործընթացը հաջող է անցել եւ կրկին ներքին մոտիվացիայի շնորհիվ:
Երկրորդ՝ հարկավոր է իրական իրադրության գնահատական: Հետպատերազմյան իրավիճակում ավելի հեշտ է գնահատական տալ, քանի որ հասարակությունը եւ պետական ինստիտուտները վատագույն վիճայում են: Հայաստանում նման գնահատական չկա, իսկ քանի դեռ այն չկա, դժվար է խոսել ախտորոշման մասին:
«Ընդհակառակը՝ այնպիսի տպավորություն է, որ խնդիրները խորացվում են՝ փորձելով դրանք որոշակի լույսի ներքո ներկայացնել:
Դատարանների նկատմամբ վստահությունն ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ եւ քաղաքական ուժերի դերը դրանում մեծ է:
Երբ պայմանական բարձրաստիճան գործիչը հրապարակավ ծաղրում կամ վիրավորում է դատավորին, դա վերաբերումունք է ձեւավորում», - նկատեց Մելիքյանը: Երրրորդ՝ անհրաժեշտ է հաշվի առնել դատավարական բնույթի երաշխքիենրի նշանակությունը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Հայաստանում ավելի շատ խոսում են անցումային արդարադատության մասին, սակայն քիչ են խոսում օրենքի գերակայության մասին: Մեր փորձը կարող է կարեւոր նշանակություն ունենալ այն իմաստով, թե ինչպես չպետք է իրականցնել անցումային արդարդատություն, եզրափակեց իրավաբանը: