News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

2019 թ. հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԲ լրատվական ծառայությունից։

2019 թ. մայիսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով։

Արտաքին հատվածում առևտրային պատերազմների սրման հետևանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված զգալի անորոշություններ, որոնք անդրադարձել են թե՛ ֆինանսական և թե՛ հումքային ապրանքների շուկաների միտումների վրա: Ի լրումն դրանց, որոշակիորեն վատթարացել են ԱՄՆ տնտեսության զարգացման հեռանկարները, ինչի պարագայում ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը ապագայում կվարի զգալիորեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն։ Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսևորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ իսկ 2019 թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման բարձր աճը: Տարվա առաջին կիսամյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի զգալի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ ներկայիս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, որի ներքո նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Նշենք նաև, որ գնաճի՝ կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունների և հնարավոր ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ, պահպանվում են։ Դրանց ցանկացած զարգացումների ու դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը համապատասխանորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. հունիսի 25-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայբիզնեսբանկը» համալրեց իր մասնաճյուղային ցանցը նորաբաց «Մասիվ» մասնաճյուղով
Մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Նոր-Նորք վարչական շրջանից, ՀՀ ԿԲ-ից, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ...
Արդշինբանկի Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ
Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոևը ունի հարուստ մասնագիտական փորձ ֆինանսական ոլորտում: Տարիների ընթացքում զբաղեցրել է բարձր ղեկավար պաշտոններ ՌԴ...
Արդշինբանկ. Խաղարկության արդյունքներն ամփոփվեցին
Խաղարկությունը ճանաչողական էր եւ հետաքրքիր: Խաղարկության մրցանակն էր 2-օրյա հանգիստ 2 անձի համար Արցախի բարձրակարգ Եվրոպա հյուրանոցում...
Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ
Առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա եւ սոցիալական ազդեցության գնահատման…
ResponsAbility-ն իրականացնում է 175 մլն դոլարի ֆինանսավորման արժեթղթավորման գործարք` ներգրավելով JP Morgan-ին
ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիային որպես ներդրող եւ Ամերիաբանկին որպես ֆինանսական միջնորդ Հայաստանում...
«Հայբզնեսբանկն» առաջարկում է «ԼԱՅԹ» վարկատեսակը՝ բիզնեսի զարգացման համար
Իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն մի քանի ժամվա ընթացքում՝ առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ մինչեւ 2000 ԱՄՆ դոլարկամ Եվրո վարկային գիծ…
Ամենաշատ