News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը խախտում է միջուկային գործարքը, որը Վաշինգտոնը լքեց մեկ տարի առաջ, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստին իր հայտարարության մեջ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Թեհրանի կողմից ուրանի հարստացման արագացումը Վաշինգտոնին չի ստիպի հրաժարվել Իրանը մեկուսացնելու իր քաղաքականությունից:

ԱՄՆ դեսպան Ջեկի Ուոլկոտի խոսքով՝ Իրանը հայտարարում է, որ շարունակում է հետեւել միջուկային համաձայնագրին, սակայն այժմ պարզվում է, որ Իրանը խախտում է համաձայնագիրը:

«Դա պետք է լուրջ մտահոգություն առաջացնի բոլորիս մոտ: ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում անհապաղ վերադառնալ համաձայնագրի պահպանմանը: Մենք համաձայնագրի մյուս մասնակիցներին կոչ ենք անում անհապաղ լուծել այդ խնդիրը»,- ասել է նա՝ կոչ անելով մյուս կողմերին միջոցներ ձեռնարկել:

Ուոլկոտը նաեւ հիշեցրել է, որ Վաշինգտոնը նախկինի պես բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար, որոնք ուղղված են «համապարփակ գործարքին» եւ տարածաշրջանում «ապակայունացնող պահվածքի» դադարեցմանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ