News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երեւան քաղաքի Գլինկայի եւ Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության եւ եւս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել տղամարդ՝ ծնված 1995 թվականին: Վերջինս հայտարարել է, որ «Ուպրավլենի»- ի մոտ իրեն դանակահարել են:

Նույն օրը՝ ժամը 13:15-ին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին նույն ԲԿ-ից ստացվել է մեկ հաղորդում եւս այն մասին, որ շտապօգնության խումբը «Ուպրավլենի»-ի մոտակայքից բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված տղամարդու՝ ձախ թուլակողմի շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ընդունարանում շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ հիվանդը վնասվածքն ստացել է «Ուպրավլենի»-ի մոտ դանակահարության արդյունքում: Տղամարդը ստացած վնասվածքից, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ տուժող է ճանաչվել:

Որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու վերաբերյալ՝ հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, կատարվելիք անհետաձգելի քննչական գործողությունների մեծածավալ լինելը:

Նախնական տվյալներով, 1963թ. ծնված տղամարդը, ով Երեւան քաղաքի բնակիչ է, տաքսու վարորդ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբնության ժամանակ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախ ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ գտնվող, դանակով նախ դիտավորությամբ հարվածել է 55-ամյա տղամարդուն, այնուհետեւ՝ վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդին:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ զննության է ենթարկվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են արնանման եւ կտրած-ծակած վնասվածքներին բնորոշ հետքեր:

Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաեւ՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր եւ առարկաներ: Հայտնաբերվել եւ օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը եւ հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 եւ 1989 թթ.:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գայլի դիմակով տղամարդը բռնաբարել է 11-ամյա աղջկան
Տղամարդն աղջկան բռնաբարել է թփերի մեջ, որից հետո փախուստի է դիմել...
Գամբիայի նախկին նախագահը բռնաբարել է կանանց եւ ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ
«Նա ընտրում էր երիտասարդ կանանց, որպեսզի բավարարեր իր սեռական երեւակայությունը»,- ասվում է զեկույցում...
Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 65 քաղաքացի
150 ոստիկանից բաղկացած 37 կարգախմբեր են ձեւավորվել ․․․․
Դատախազը հաստատել է Դոն Պիպոյի գործով մեղադրական եզրակացությունը
Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվեց դատարան...
Իտալիայում ձերբակալել են ավելի քան 120 մարդու մաֆիզ գործունեության մեղադրանքով
Իտալիայում 120 մարդ ձերբակալվել է մաֆիոզ գործունեություն վարելու մեղադրանքով...
Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է․․․․