News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ եզրակացությունը արդեն Քննչական կոմիտեի տրամադրության տակ է: Այս մասին հունիսի 12-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ Ամուլսարի հանքավայրի հետագա ճակատագրին առնչվող հարցին:

Նախարարի խոսքով՝ եթե եզրակացությունը բացասական լինի եւ դրա մեջ նշվի, որ Ամուլսարի հանքավայրի անմիջական շահագործմամբ զբաղվող ընկերության գործունեության հետեւանքով առաջացած սպառնալիքները վտանգավոր են հանրապետության ջրային պաշարների համար, ապա Հայաստանի կառավարությունը կձեռնարկի իրավական գործողություններ՝ ուղղված հետագա շահագործման դադարեցմանը:

Գրիգորյանը հայտնեց նաեւ, որ Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական խմբի եզրակացությունը հանրությանը հայտնի կլինի միայն հունիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ