News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անձի շուրջ աղմուկ հանած 2 ամենաքննարկվող թեմաներին՝ պարգեւավճարներին եւ 40 հազար հեկտարին։

Նա նշեց, որ կաթիլային ինտենսիվ այգիները 566 հեկտար են, իսկ ինչ վերաբերում է 40 հազարին, որը նա շփոթմամբ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը, ապա մարզպետը նշեց՝ 42 հազար հեկտարը մշակվող հողատարածքներն են։

Գարիկ Սարգսյանը խոսեց նաեւ պարգեւավճարներից՝ նշելով, որ պարգեւատրվում են քազաքացիական ծառայողները իրենց բաժնի պետի ներկայացրած գնահատականով, իսկ մարզպետի ստորագրությամբ պարգեւատրվում են վարչության պետերն ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց.  «Ես վերջին անգամ պարգեւավճար ստացել եմ բոլորիդ հայտնի 104.5 տոկոսով»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջին մի շարք մարզպետներ իրենց պարգեւատրել էին 100 տոկոսով, իսկ Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն էր գնացել եւ իրեն պարգեւատրել էր 104.5 տոկոսով։

Տպել