News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունն իր բջջային ցանցի բաժանորդների համար կրկնապատկել է մեգաբայթերի, րոպեների եւ SMS հաղորդագրությունների քանակը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այժմ նույն ամսական վճարի դիմաց Ucom-ի Ունիվերսալ եւ Ունիվերսալ պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդները մինչեւ 45 ԳԲ բջջային ինտերնետ եւ մինչեւ 6000 րոպե կստանան տեղական բոլոր ցանցեր, ինչպես նաեւ՝ Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգերի համար:

Ունիվերսալ Պլյուսի բաժանորդները կկարողանան նաեւ իրենց սակագնային պլանում ներառված րոպեները օգտագործել դեպի Ռուսաստան զանգերի համար:

«Հատկանշական է, որ մենք կրկնապատկել ենք ինտերնետի եւ րոպեների ծավալները ոչ միայն նոր, այլեւ գործող բաժանորդների համար, եւ այսօր նրանք ավելի շատ ինտերնետ ունեն, քան երեկ: Ես վստահ եմ, որ վաղը նրանք ավելի շատ ինտերնետ են ունենալու, քան այսօր», - ասաց Եսայանը:

Ինտերնետի ծավալները կրկնապատկվել են նաեւ Կանխավճարային ծառայության բաժանորդների համար. բոլոր բջջային համարներին անսահմանափակ զանգահարելու հնարավորությանն ի լրումն «u1000», «u1500», «u2000» եւ «u3000» պլանների Ucom բաժանորդները նաեւ ինտերնետի կրկնապատկված ծավալ կստանան:

Ընկերությունը նաեւ հետաքրքիր նորություններ ունի այն բաժանորդների համար, որոնք պատրաստվում են այս ամռանը Եվրոպայում հանգստանալ. ռոումինգում ինտերնետը նրանց համար այնքան մատչելի է դառնում, որ հանգստի ժամանակ «սիմ» քարտեր փնտրելն այլեւս անիմաստ կլինի:

Հունաստաանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ Վրաստանում, Եգիպտոսում եւ ԱՄԷ-ում բաժանորդները կկարողանան ակտիվացնել «Ինտերներտը ռոումինգում» փաթեթներից մեկը եւ 1 ՄԲ ինտերնետի համար վճարել սկսած 6.4 դրամից:

«Կարծում եմ՝ սա շատ գրավիչ գին է: Մեր բաժանորդների համար շահավետ եւ ավելի էժան կլինի օգտվել այդ ծառայությունից, քան գնել տեղական մեկանգամյա «սիմ» քարտ, որտեղ էլ որ նրանք գտնվեն»,- նշեց Եսայանը:

Նա հիշեցրեց, որ ամեն տարի Ucom բաժանորդների համար ռոումինգի հնարավորություններն ընդլայնվում են, եւ երկրների թիվը, որտեղ կարելի է օգտվել էժան, մատչելի ռոումինգից, ավելանում է:

Ռոումինգի ծառայությունն ակտիվացնելու համար Հայաստանից մեկնելուց առաջ հարկավոր է հավաքել *121# ծածկագիրը եւ ընտրել առաջարկվող փաթեթներից մեկը:

Խոսելով պարտատոմսերի մասին, որոնք Ucom-ը թողարկել է մոտ մեկ ամիս առաջ, Եսայանը նշեց, որ դրանց հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները. դրամական պարտատոմսերի մեծ մասն արգեն գնել են, եւ ընկերության ներկայացուցիչներն անգամ սկսել են խոշոր ներդրողներին կոչ անել անցում կատարել դոլարային պարտատոմսերին:

Եսայանը հույս ունի, որ մոտ ապագայում նաեւ այլ ընկերությունները կորոշեն օգտվել այդ գործիքից՝ պարտատոմսերի միջոցով ներդրումներ ներգրավելով:

Հիշեցնենք, որ վերջերս Ucom-ը հեռահաղորդակցային շուկայում առաջինը դոլարային և դրամային պարտատոմսեր էր թողարկել: Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ (7,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ), իսկ դրամով` 250 մլն ՀՀ դրամ՝ 11 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է համապատասխանաբար 100 դոլար եւ 100 հազար դրամ: Կտրոններով վճարումները կատարվելու են 3 ամիսը մեկ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ