News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Nord Stream 2 գազամուղի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք պաշտպանում ենք Գերմանիային Ռուսաստանից, Ռուսաստանը Գերմանիայից միլիարդավոր դոլարներ է ստանում»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ում դեմ կուղղվեն պատժամիջոցները:

Թրամփը նաեւ հայտնել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի վերջին Ճապոնիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ ծրագրին մասնակցող ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը կներկայացվի մոտ ապագայում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ