News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջուկային տերություններին «լուրջ» վերաբերվել զինաթափման հարցին՝ նախազգուշացնելով «իրական վտանգի մասին», որ սպառազինությունների միջազգային վերահսկողության շուրջ տասնամյակներ տեւած աշխատանքը կարող է  ձախողվել, հաղորդում է AFP-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի հետ միջուկային գործարքից սխալ ազդանշան է ուղարկում Հյուսիսային Կորեային:

«Գոյություն ունի նաեւ իրական վտանգ, որ սպառազինությունների եւ միջուկային զենքը չտարածելու շուրջ վերահսկողության գործողությունները, որոնք ստեղծվել էին գերտերությունների դիմադրության տասնամյակների ընթացքում, կարող են ձախողվել քամահրանքի, մեծամտության եւ սպառնալիքների չհիմնավորված վերլուծության պատճառով»,-նշել է նա:

Պան Գի Մունն ընդգծել է, որ Խորհրդի հինգ հիմնական անդամներ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատասխանատու են զինաթափման հարցում առաջընթացի համար:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախկին նախարար Պան Գի Մունը հեռացել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնից 2016 թվականի դեկտեմբերին եւ անմիջապես միացել «Ավագներ» նախկին համաշխարհային առաջնորդների միջազգային կազմակերպությանը, որը հիմնադրվել է Նելսոն Մանդելայի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ