News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դիտարկում է Գերմանիայից Լեհաստան 2000 ամերիկացի զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:

2016 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի հետ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը զորք էր ուղարկել Լեհաստան:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի քան 50 000 զինծառայող ունի Գերմանիայում, եւ 2000-ը կարող է ուղարկել Լեհաստան: Նա նշել է, որ Լեհաստանը մտադիր է «շատ  փող» ծախսել ամերիկացի զինծառայողների համար ռազմաբազա հիմնելու վրա:

Թրամփը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը «Լեհաստանին հարգանքով կվերաբերվի»:

«Ցավոք, նրանք հաճախ են տառապում: Նրանք ամեն ինչի կենտրոնում են»,- ասել է Թրամփը՝ խոսելով Լեհաստանի ժողովրդի մասին:

Թրամփը նշել է, որ Լեհաստանը հետաքրքրված է ավելի քան 30 F-35 Joint Strike Fighter ինքնաթիռների գնմամբ:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը չի բացառել Լեհաստան այցը, սակայն ամսաթիվ չի նշել:

Ավելի վաղ Դուդան հայտարարել էր, որ կհայտարարի Լեհաստանում ԱՄՆ ներկայության ամրապնդմանն ուղղված գործարքի մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ