News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները շարունակում են գնահատել Օմանի ծոցի իրավիճակը՝ 2 նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տան խոսնակՍառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են իրավիճակի մասին եւ կշարունակեն գնահատել իրավիճակը:  

Front Altair-ի վրա հրդեհը սկսվել է պայթյունից հետո, հնարավոր պատճառներից է հարձակումը կամ ականի պայթեցումը: Տուժել է մեկ լցանավ՝ Kokuka Courageous-ը Պանամայի դրոշի ներքո:

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ 44 տարհանվածներին տեղափոխել են Ջասկ նավահանգիստ:

Իրանի իշխանությունները մտահոգված են միջադեպով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ