News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության եւ փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության կայացման գործում։

Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958թ., Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: 1986թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժինը:

1991թ-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1992թթ.ԱԳՆ մամուլի քարտուղար եւ տեղեկատվության բաժնի վարիչ, 1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետեւ՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար: 1994-1997թթ. աշխատել է որպես ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ:

2004-2010թթ. ընթացքում հանդիսացել է ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետեւ՝ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար, ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետի պաշտոնակատար:

2018թ․ նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ 2019թ․ մայիսից, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում եւ Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ):

Արժանացել է ԽՍՀՄ եւ Աֆղանստանի կառավարական եւ ռազմական պարգեւների, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԳՆ խրախուսանքների։

Գառնիկ Բադալյանը նաեւ նշանակալի ավանդ է ունեցել գիտական ասպարեզում՝ հեղինակելով մի շարք գրքեր եւ գիտական աշխատանքներ։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը եւ հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը չի մահացել, նա կոմայի մեջ է
Նա նշեց, որ դերասանը այժմ Բելգիայում է, վիճակը ծանր է՝ կոմայի մեջ է․․․
ՀՀ վարչապետն ու նախագահը մասնակցել են Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը
Ես հպարտ եմ, որ նման բարեկամություն է ձևավորվել այս տարիների ընթացքում․․․
Դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի․․․
Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը
Նշենք, որ Արման Կիրակոսյանը 1992-1993 թվականներին եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, հետագայում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում...
ԱՄՆ-ում մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն
Պատերազմից հետո Բարթոլոմյուն ակտիվորեն մասնակցել է Նոր Օռլեանում ռոքնռոլի զարգացմանը…
Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
ՀՀ նախագահի ս.թ. նոյեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել էր Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան...
Ամենաշատ