News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ հունիսի 13-ին, կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2025թ. ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ուսումնամարտական պատրաստության համակարգը ազգային զինված ուժերում և դրա փորձի կիրառումը միջազգային ռազմական համագործակցության ընթացքում, ազգային զինված ուժերի ամենօրյա գործունեության առաձնահատկությունները ԱՊՀ հարավային սահմաներում ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, ԱՊՀ պետությունների զինված ուժերի համագործակցության հիմնական ուղղությունները ԱԹՍ-ների կիրառման բնագավառում, 2019թ. միջազգային բանակային խաղերի կազմակերպում և անցկացում, ՀՀ-ում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժության զորային փուլի նախապատրաստում և այլն:

Նիստի շրջանակներում համակարգող կոմիտեի անդամները պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով:

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի անդամներին նիստի ավարտին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի մասնակիցները հունիսի 13-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ