News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին ամերիկյան 600-ից ավելի ընկերություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել կարգավորել Չինաստանի հետ առեւտրային վեճը, փոխանցում է DW-ն:

Walmart եւ Target ընկերությունները, որոնք աշխարհում խոշորագույն ռիթեյլերներ են, Թրամփին նամակով հայտնել են, որ լրացուցիչ տույժային մաքսատուրքերը վնաս կհասցնեն ԱՄՆ-ում ձեռնարկություններին եւ սպառողներին: Նրանց հաշվարկով՝ 4 մարդուց կազմված ամերիկյան ընտանիքի համար գնումների ծախսերը կաճեն տարեկան մոտ 2 հազար դոլարով:

Ուղերձում նաեւ նշված է, որ ընդհանուր 300 մլրդ դոլար ծավալով ներմուծման վրա լրացուցիչ 25 տոկոսի մաքսատուրքերը կհանգեցնեն ԱՄՆ-ում մինչեւ 2 մլն աշխատատեղերի կրճատման: Հեղինակները հղում են կատարում Trade Partnership քոնսալթինգային ֆիրմայի հետազոտությանը: «Առեւտրային պատերազմի թեժացումը չի համապատասխանում երկրի շահերին, երկու կողմն էլ կպարտվի»,- նշված է ուղերձում:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ սակագնային կոնֆլիկտը կհանգեցնի երկու երկրների ՀՆԱ-ի աճի դանդաղման եւ որպես հետեւանք՝ ընդհանրապես համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման: Լագարդի խոսքով՝ հաջորդ տարի այս առեւտրային պատերազմը կարող է համաշխարհային տնտեսության համար արժենալ ՀՆԱ-ի 0,5 տոկոսը, ինչը ծավալով ավելի է, քան ՀԱՀ ամբողջ ՀՆԱ-ն: «Սա ինքն իրեն վնասվածք հասցնել է, որից պետք է խուսափել»,- հայտարարել է տնտեսագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ