News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետները աշխատանքային հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի եւ ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Քննչական կոմիտեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են դիտարկումներ՝ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը նաեւ ներկայացրել է այն ծրագրերը, որոնց ներդրմամբ ՔԿ-ն տնտեսել է պետական միջոցներ:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի փորձագետ Լուսինե Նալբանդյանը ողջունել է Քննչական կոմիտեի նախաձեռնողականությունը՝ պետական միջոցները արդյունավետ եւ խնայողաբար օգտագործելու մոտեցումը:

Հավելենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի կողմից կմշակվի առաջարկությունների փաթեթ, որն առաջիկայում կներկայացվի Քննչական կոմիտե եւ ՀՀ կառավարություն:

Տպել