News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաչատրյան 3 քույրերին իրենց  հոր սպանության համար վերջնական մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ին:

 Խոսքը ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասի ժ կետի (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն) մասին է: Քննության վարկածով՝ 2018 թվականի հունիսի 27-ին Խաչատրյան քույրերը դանակով եւ մուրճով հարձակվել էին իրենց հոր վրա՝ նրան բազմաթիվ հարվածներ հասցնելով: Արդյունքում տղամարդը մահացել էր: ՔԿ-ում ընդգծել էին, որ նրանց գործողությունների գնահատման ժամանակ քննությունը հաշվի է առել, որ հանցագործության շարժառիթ է դարձել «անձնական անբարեհաճությունը, որը պայմանավորված է հոր կողմից  դուստրերին տեւական ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան տառապանքների պատճառմամբ»:

Հարազատները բողոքարկել էին Խաչատրյան քույրերին մեկուսարանից բաց թողնելու դատարանի որոշումը:

2018 թվականի հուլիսի 28-ին Ալտուֆեւսկի խճուղում գտնվող տանը հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դիակ՝ պարանոցի եւ կրծքավանդակի ծակած կտրած վերքերով: Պարզվել էր, որ  նա Միխայիլ Խաչատրյանն է:

Սպանության կասկածանքով ձերբակալվել էին մահացածի երեք դուստրերը՝ 17-ամյա Մ.-ն, 18-ամյա Կրեստինան եւ 19-ամյա Անգելինան:

Օգոստոսի սկզբին աղջիկներին երկու ամսով մեկուսարանում կալանավորել էին: Աշնանը դատարանը նրանց բաց էր թողել՝  կալանքը որոշակի գործողությունների կատարման, այդ թվում բջջային կապի եւ համացանցի օգտագործման արգելքով փոխարինելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ