News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Christie’s աճուրդի տանը այս ամսվա վերջին վաճառքի կհանվի բրիտանական հայտնի Pink Floyd ռոք խմբի մեներգիչ Դեւիդ Գիլմորին պատկանող ավելի քան 120 կիթառ, հաղորդում է UPI-ը:

Աճուրդի տան հաղորդագրության մեջ ասվում է, որ կիթառի, երաժշտության սիրահարներին ու կոլեկցիոներներին հնարավորություն կտրվի ուսումնասիրել կիթառների հավաքածուն, որոնք սերունդների են գերել:

Հարցազրույցում Գիլմորը խոստովանում է, որ միշտ նախընտրել է հին կիթառներ, քանի որ «զգում ես, թե ինչպես են երկար տարիներ դրանցով նվագել»:

«Այդ բոլոր կիթառներն առանձնահատուկ են իրենց տոնով եւ կախարդության տարրով: Հուսով եմ, որ կարող եմ բարի գործ անել՝ դրանք վաճառելով կամ այդ գումարն օգտտագործելով՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- ասել է լեգենդար ռոք խմբի մեներգիչը:

Հայտնի է, որ կիթառների վաճառքից ստացված գումարը երաժիշտը կծախսի բարեգործության վրա:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ