News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Գերագույն դատարանը հրաժարվել է չեղարկել Կատալոնիայի կառավարության նախկին ղղեկավար Կարլես Պուչդեմոնի ձերբակալության ազգային օրդերը, որը Բելգիա էր փախել 2017 թվականին տարածաշրջանի անկախության մասին անօրինական հանրաքվեից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի դատական իշխանության տարածած հաղորդագրությանը:

Պուչդեմոնն ու կառավարության նախկին խորհրդական Թոնի Կոմինն ընտրվել էին Եվրախորհրդարանում Իսպանիայում մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով: Համաձայն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման՝ թագավորության խորհրդարանականները պետք է հունիսի 17-ին Մադրիդում մասնակցեն երդմնակալության արարողությանը: Եթե Պուչդեմոնն ու Կոմինն Իսպանիա մեկնեն, նրանց կարող են ձերբակալել: Իսկ եթե նրանք անտեսեն ԿԸՀ որոշումը, ապա կզրկվեն պատգամավորական լիազորություններից:

El Pais թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը դադարեցրել է իսպանացի բոլոր պատգամավորների համար ժամանակավոր անցումն այն բանից հետո, երբ Պուչդեմոնին թույլ չեն տվել շենք մուտք գործել: Տվյալ որոշումն ուժ մեջ կլինի, քանի դեռ Իսպանիան չի ներկայացրել անձանց պաշտոնական ցուցակը, որոնք պատշաճ կերպով իրականացրել են ԵԽ-ի ներկայանալու համար բոլոր ընթացակարգերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ