News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չիլիացի եպիսկոպոսը, որը նշանակվել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շուրջ մեկ ամիս առաջ, հրաժարական է տվել ընդամենը մի քանի ամիս անց, երբ երկիմաստ մեկնաբանություն էր արել «Խորհրդավոր ընթրիք»-ում կանանց բացակայության մասին, գրում է The Guardian-ը:

Հռոմի Պապը նշանակել էր Կառլոս Էուհենիո Իրարազավալին լայնորեն տարածված սեռական ոտնձգությունների վերաբերյալ սկանդալի հետ կապված եկեղեցու հեղինակությունը վերականգնելու համար:

Չի նշվել հրաժարականի պատճառը, սակայն հայտարարվել է, որ Հռոմի Պապն ընդունել է եպիսկոպոսի հրաժարականը «հանուն միաբանության եւ եկեղեցու բարօրության»:

Եպիսկոպոսը մայիսին կայացած հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Խորհրդավոր ընթրիքի» ժամանակ սեղանի շուրջ կանայք չեն եղել, եւ որ «մենք պետք է դա հարգենք»:

«Հիսուս Քրիստոսը որոշումներ էր կայացնում, եւ նրանք գաղափարախոսական չէին… եւ մենք ցանկանում ենք հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին»,-ասել է նա կանանց բացակայության առնչությամբ: Նա նաեւ ասել է, որ, հնարավոր է, կանանց դուր է գալիս լինել հետեւի սենյակում:

Մեկնաբանություններն առաջացրել էին բացասական արձագանք կանանց խմբերի եւ Չիլիի եկեղեցու քննադատների շրջանում:

Իրարազավալը կշարունակի ծառայել եկեղեցուն որպես քահանա Սանտյագո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ