News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնաով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ՔՊ-ն դուրս է գաղափարական ստանդարտներից։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է։

«Համաձայն եմ Ձեր հետ, պարոն Փաշինյան, դուք լիբերալ չեք, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ չեք, քանի որ այդպիսին լինելու համար պետք է ունենալ գաղափար, հավատամք, արժեք ու սկզբուքներ։

Ցենտրիստ լինելու մասին նույնիսկ չմտածեք, քանի որ չունեք պետության ու պետականության ընկալում, արժևորվում ու կարևորում, չափից դուրս անկանխատեսելի եք, տարերային, անվստահելի ու անկայուն գործընկեր եք ներքին և արտաքին գործընկերների համար։

Նույնիսկ մի էլ մտածեք գաղափարախոսությունների մասին։ Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար։

Նորից խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը, մինիմալ պատկերացում կազմել պետության և իրավունքի մասին, քաղաքական հոսանքների ու գաղափարախոսությունների մասին, քանի որ Ձեր նշած «քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտության հետ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, վստահ եք, որ գոյություն ունի «քաղաքացիական քաղաքական ուժ», ապա մի հապաղեք, անմիջապես սկսեք այդ հոսանքի դոկտրինալ հիմքերի մշակման և ակադեմիական զարգացման աշխատանքները։

Ձեզ մեծ ապագա է սպասում գիտության ոլորտում, մի թաքցրեք Ձեր «տաղանդը», իրացրեք այն հանուն մարդկության և համաշխարհային քաղաքակրթության»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարել է՝ «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»:

Տպել
Ամենաշատ