News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

30-ամյա ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է «Ցուլ» ֆիլմի ռեժիսոր Բորիս Ակոպովը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Կինոփառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ հայտարարել են դափնեկիրներին, կայացել է կիրակի՝ հունիսի 16-ին, Սոչիի «Ձմեռային թատրոնում»:

Ֆիլմի սյուժեն տեղափոխում է կինոդիտողին 1990-ականներ: Հանցավոր խմբավորման երիտասարդ առաջնորդ Անտոն Բիկովը՝ «Բիկ» (ցուլ) կեղծանվամբ, ստիպված էր գումար վաստակել ցանկացած միջոցով իր ընտանիքին ապահովելու համար: Շրջանային «հանցավոր խմբավորումների» հանդիպումից հետո Անտոնը հայտնվում է ոստիկանության բաժանմունքում, որտեղից նրան ազատում է մոսկովյան հեղինակություններից մեկը: Փոխարենը նա խնդրում է հերոսին փոքր, սակայն վտանգավոր ծառայության մասին:

Ֆիլմն արժանացել է նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի համար «Կինոտավրի» մրցանակին:

Մինչդեռ լավագույն ռեժիսորի համար փառատոնի մրցանակը ստացել է Պավել Լունգինի որդի Ալեքսանդր Լունգինը «Մեծ պոեզիա» ֆիլմի համար:

Ռուսական կինոփառատոնի լավագույն դերասաններ են ճանաչվել Ալեքսանդր Կուզնեցովն ու Վիկտորյա Տոլստոգանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ