News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը նշել է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների դրական հետեւանքները.  ըստ նրա, դրանք  կարող են նպաստել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացմանը, հաղորդում է Tasnim-ը:

«Ներկայումս քաղաքական կամք կա որպես նախապայման երկու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացման համար», - Իրանի հյուսիսային նահանգների եւ հարավային տարածաշրջանների միջեւ տնտեսական համագործակցության  աշխատանքային խմբի երրորդ հանդիպման ժամանակ ասել է Արդականիանը:

Նա հավելել է, որ Իրանի տարբեր նահանգների ղեկավարների 10 տեղակալները այսօր այցելել են  Իրանի եւ Հյուսիսային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հատուկ ծրագրերով հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ երկու երկրները անօրինական պատժամիջոցների են ենթարկվել, որոնք այնուամենայնիվ, կարող են որպես հնարավորություն ծառայել հարաբերությունների եւ կապերի զարգացման համար:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ՌԴ Հյուսիսային Կովկասի գործերով նախարար Սերգեյ Չեբոտարեւը, ինչպես նաեւ Դաղստանը, Կարաչայ-Չերքեզիան, Կաբարդա -Բալկարիան եւ Չուվաշիան ներկայացնող բարձրաստիճան պաշտոնայները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ