News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Անձը չպարզված մարդիկ շվեդական Թեբյու համայնքի վարչական շենքի վրա բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Expressen թերթին։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ի առավոտյան։ Դրոշը հայտնաբերվել է շենքի հսկիչի կողմից։ Անվտանգության ծառայությունը պատահածին վերաբերվել է ամենայն լրջությամբ, միջադեպի մասին կտեղեկացվի ոստիկանությանը, ասել է համայնքապետարանի պահպանության պետ Գուստավ Սունդմանը։

Ներկա պահին հայտնի չէ, թե ով կարող էր դրոշը բարձրացնել շենքի վրա, մուտքի իրավունք ունեին միայն շենքի աշխատակիցները, նշում է պարբերականը։

«Դրա համար բանալի է պետք, ուստի մենք պետք է պարզենք, թե ինչպես կարող էր նման բան պատահել։ Հավանաբար, դա տեղի է ունեցել գիշերը, բայց առայժմ ճշգրիտ չգիտենք»,- ամփոփել է Սունդմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել