News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.13
EUR
532.17
RUB
7.54
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 18-ին, Կահիրեի արեւելյան մասում հուղարկավորել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին, հաղորդում է Life-ը:

«Հոգեհանգստյան աղոթքն արտասանվել է բանտի հիվանդանոցում», —  ասել է երկրի նախկին առաջնորդի փաստաբան Մոնեյմ Աբդել Մաքսուդը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել էր հունիսի 17-ին դատարանի դահլիճում, որտեղ լրտեսության մասին գործով որպես գլխավոր մեղադրյալ էր ներկայացել: Բանտում հետազոտության ժամանակ Մուրսիի մոտ առողջական խնդիրներ չէին հայտնաբերել: Տեղական ԶԼՄ-ի տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը մահացել է սրտի նոպայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ