
Գողությունից էլեկտրոնային բջջային սարքերի պաշտպանության տեխնոլոգիան, որը ստեղծել են շվեդականն Ericsson ընկերության ինժեներները, սմարթֆոնները «սայթաքուն» կդարձնի օտար ձեռքերում հայտնվելու դեպքում, հայտնում է Planet Today-ը:
Ericsson ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ապագայի սմարթֆոնները գողերի ձեռքից «կսայթաքեն», ինչի շնորհիվ, ենթադրվում է, որ դրանց գողությունը ֆիզիկապես դյուրին չի լինի: Ի դեպ, պաշտպանական եզակի համակարգի իրական արդյունավետության մասին դեռեւս վաղ է խոսել, քանի որ համապատասխան մշակումն առայժմ բավականին վաղ փուլում է:
Բայց եթե հավատանք շվեդ ինժեներներին, ապա խոսքը հատուկ ծածկույթի մասին է, որն իր ֆիզիկական հատկությունները կփոխի՝ կախված այն բանից, թե ում ձեռքերն են դրան հպվում:
Եթե ձեռքերը պատկանում են մարդու, որը համակարգում նույնականացված չէ, ապա սմարթֆոնը կմիացնի «սայթաքուն ռեժիմը»:
Տեխնոլոգիան կոչվում է «ադապտիվային շղթայակցում» եւ սկզբնապես մշակվել է այն նպատակով, որ սմարթֆոնները ավելի պակաս սայթաքուն լինեն:
Ենթադրվում է, որ ադապտիվային շղթայակցումը կօգնի նվազեցնել սարքերի պատահական ընկնելու թիվը:
Ինչ վերաբերում է եզակի ծածկույթի «պաշտպանական» գործառույթներին, ապա դրանք դեռեւս մշակվում են, սակայն ինչպես համոզված են ինժեներները, ապագայում համանման տեխնոլոգիաները կարող են ստանալ իսկապես բավականին լայն տարածում: