News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Մեր հիմնական խնդիրը պետք է լինի արժանավոր սերնդի ձեւավորումը: Այս մասին  հունիսի 18-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովի ժամանակ ասաց Հայաստանի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ինքնության պահպանումը մեզ համար պետք է առաջնահերթություն մնա եւ չի կարելի մտածել, որ Հիմնադրամը կարող է միայնակ լուծել այդ խնդիրը:

«Նման օրակարգ պետք է ունենան նաեւ այլ նման կազմակերպութունները մեր գաղափարները մեկ ցանցում ինտեգրելու համար: Կարեւոր է հասկանալ, թե ինչից է պետք սկսել», - նշեց նա:

Նախագահը կարծիք հայտնեց, որ Հիմնադրամի գործունեության 2019 թ. ներկայացված ծրագիրը հայեցակարգի եւ ռազմավարության միջեւ միջին մի բան է, եւ այս տեսանկյունից նպատակահարմար կլիներ նաեւ ներկայացնել ծրագրային դրույթները, ինչպես նաեւ բուն ծրագիրը:

«Հարկավոր է համալիր մոնիթորինգ իրականացնել, թե որ  քաղաքական, տնտեսական, ռազմական պայմաններում են  իրականացվում ծրագրերը, ինչպես նաեւ գնահատել այնտեղ բնակվող անձանց համար այս կամ այն ծրագրի արդյունքները:

Հիմնադրամի կառուցվածքային, Կանոնադրության բոլոր փոփոխությունները  պետք է բխեն հենց գործունեության ծրագրից:

Կարծում եմ, մեկ ամիսը բավական է ռազմավարությունը, հայեցակարգը, ծրագրերը եւ ծրագրային կետերը, անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ կադրային փոփոխությունները ներկայացնելու համար, որպեսզի մենք ավելի կանխատեսելի ճանապարհային քարտեզ ունենանք », - եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին Երեւանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել