News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել մի կին եւ հայտնել, որ տնից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 18-ի ժամը 21.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, բնակարանից գողացել են գումար, ոսկյա թեւնոց, բիժուտերիա:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի բաժնի, Շիրակի մարզային վարչության եւ Մուշի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 18-ին, ժամը 23.43-ին, Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ 26-ամյա երիտասարդի, իսկ ժամը 23.55-ին Ռուբինյանց փողոցի գազալցակայանից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել Վանաձորի բնակիչներ, 24-27 տարեկան երեք երիտասարդի, որոնցից երկուսը՝ համաներմամբ ազատ արձակված:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է կնոջ բնակարանից գողացված ոսկյա թեւնոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ